Դադարեցվել են «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը Իսրայելում․ պատճառը սկանդալն է

Դադարեցվել են «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը Իսրայելում․ պատճառը սկանդալն է

«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթ փառատոնի մասնակցության տոմսերի վաճառքը դադարեցվել է Թել-Ավիվում։ Կա կասկած, որ լավագույն տեղերի տոմսերը վաճառվել են օրենքի խախտումով,հօգուտ տեղի հայտնիների, այդպիսով խախտելով հավասարության սկզբունքը։ Այս մասին հայտնում է իսրայելական «ԿԱՆ» հեռուստառադիո կորպորացիան, որը պատասխանատու է փառատոնի կազմակերպման եւ անցկացման համար։ «Կորպորացիան կարգադրել է դադարեցնել տոմսերի վաճառքը, քանի որ կա մտավախություն, որ հարյուր հազարավոր շեքել արժողությամբ լավագույն տեղերի համար նախատեսված տոմսերը առաջարկվել են տեղի մարզական եւ մեդիա կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներին կամ հայտնիներին, լայն հասարակությանը առաջարկելու փոխարեն»,- ասված է «ԿԱՆ»-ի տարածած հայտարարությունում։ Ավելի վաղ Իսրայելի Ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը կարգադրել էր ոստիկանությանը հայտնաբերել եւ կանխել «Եվրատեսիլի» տոմսերի անբարեխիղճ վաճառքի իրականացման դեպքերը։ Հիշեցնենք, որ համաեվրոպական երգի մրցույթ-փառատոնը տեղի է ունենալու Թել-Ավիվում մայիսի 14-18-ին։