Մադրիդի «Ռեալից» չեն ուզում հեռանալ

Մադրիդի «Ռեալից» չեն ուզում հեռանալ

Մադրիդի արքայական ակումբի չորս մարզիկներ հրաժարվել են հեռանալ ակումբից, չնայած այն բանին, որ ակումբի ղեկավարությունը ցանկություն է հայտնել նրանց վաճառել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ հրապարակման, ակումբի ղեկավարությունը միանգամից 10 մարզիկից հրաժարվելն է նույնիսկ համարում հավանական, սակայն Գարետ Բեյլը, Իսկոն, Լուկաս Վասկեսը եւ Դանիել Սեբալյոսը, որոնք այսպես ասած հնարավոր հեռացողների շարքում են, արդեն տեղեկացրել են, որ չեն պատրաստվում լքել ակումբը։ Ընդ որում, նրանք նույնիսկ համաձայն են չստանալ բավարար քանակությամբ խաղաժամանակ 2019-20 սեզոնին։ Հրապարակման մեջ, սակայն, նշվում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի պայմանները կատարելու համար, ակումբն այնուհանդերձ պետք է վաճառի ինչ որ մեկին, քանի որ այս ամառ նա արդեն նորեկներ Էդեն Ազարի ու Լուկա Յովիչի վրա ծախսել է 300 միլիոն եվրո։