Ջրասույզ է եղել միգրանտներ տեղափոխող նավ, կա 12 զոհ

Ջրասույզ է եղել միգրանտներ տեղափոխող նավ, կա 12 զոհ

Թուրքիայում, Բոդրումի ափերի մոտ, որը գտնվում է այդ երկրի հարավ-արեւմուտքում, ջրասույզ է եղել միգրանտների տեղափոխող նավ։ Զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ենթադրաբար նավի վրա եղել է ավելի քան 40 միգրանտ, որոնցից 31-ին հնարավոր է եղել փրկել։ Փրկարարական օպերացիան իրականացրել է մերձափնյա անվտանգության ծառայությունը։ Զոհված միգրանտների դիակները նավակներով տեղափոխել են Թուրգութրեյսի շրջան։ 34 մետր խորության վրա շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները։