Նշանադրվել են Շվարցենեգերի դուստրն ու դերասան Քրիս Պրատը

Նշանադրվել են Շվարցենեգերի դուստրն ու դերասան Քրիս Պրատը

Հայտնի հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի դուստրը՝ 29-ամյա Քեթրին Յունիս Շվարցենեգերը նշանադրվել է դերասան Քրիս Պրատի հետ։ Այս մասին հայտնում է People-ը։ Պրատը ինստագրամյան իր էջում մասնավորապես գրել է, որ շատ ուրախ է, որ Քեթրին դրական է պատասխանել ամուսնության իր առաջարկին եւ հիմա անհամբեր սպասում է ամուսնությանը։ Հիշեցնենք, որ ապագա փեսացուն 39 տարեկան է։ Պարբերականը նշում է, որ Քրիսն ու Քեթրին հանդիպել սկսել են անցյալ տարի, եւ ծանոթացել են լրագրող Մարիա Շրայվերի շնորհիվ։ Ի դեպ, Շրայվերը եղել է Առնոլդ Շվարցենեգերի կինը եւ նրանք ամուսնալուծվել են 2011-ին։