Մերձավոր-Արեւելյան տուրնեն կիսատ է թողել՝ հարազատի մահվան պատճառով

Մերձավոր-Արեւելյան տուրնեն կիսատ է թողել՝ հարազատի մահվան պատճառով

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կիսատ է թողել իր Մերձավոր-Արեւելյան տուրնեն եւ վերադարձել է ԱՄՆ՝ ընտանիքի անդամներից մեկի մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հիշեցնենք, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկշաբաթյա տուրնե էր սկսել արաբական երկրներում, որի շրջանակներում այցելելու էր Պարսից ծոցի վեց երկրներ՝ Քաթարի կոնֆլիկտի լուծման ուղիների հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար։ Պոմպտեոյի վերջին կայանը տուրնեի շրջանակներում, լինելու էր Քուվեյթը, որը ստանձնել է միջնորդի դերը Քաթարի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում։ Bloomberg պարբերականն էլ հաղորդում է, որ Պոմպեոն կավարտի իր հանդիպումները Օմանի սուլթանության մայրաքաղաք Մասքատում եւ կվերադառնա Միացյալ Նահանգներ, ինչի մասին պարբերականին տեղեկացրել է Պետդեպի ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն։ Ըստ Պալադինոյի՝ Քուվեյթ այցը կկայանա ավելի ուշ։