Հայտարարել է, որ երբեք չի աշխատել ռուսների օգտին

Հայտարարել է, որ երբեք չի աշխատել ռուսների օգտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի աշխատել Ռուսաստանի օգտին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, հավելելով, որ նման հայտարարություն Սպիտակ տան ղեկավարն արել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք ճիշտ են The Washington Post եւ The New York Times լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ինքը աշխատում է Ռուսաստանի օգտին եւ ներկայումս Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկացնում Թրամփի եւ ռուսների գաղտնի կապերը բացահայտելու ուղղությամբ, ինչին Թրամփը բացասական պատասխան է տվել։