«Ղարաբաղ» կոմիտեի հանրահավաքը չի արտոնվել

«Ղարաբաղ» կոմիտեի հանրահավաքը չի արտոնվել

Բաքվի քաղաքապետարանը մերժել է փետրվարի 16-ին «երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու»  պահանջով «Ղարաբաղ»  կոմիտեի հանրահավաքի անցկացման հայտը: Քաղաքային իշխանությունը պատասխանել է, որ այդ հարցը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

«Ղարաբաղ»  կոմիտեն ստեղծվել է 2018թ.-ին՝ մի քանի կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:

Ըստ երեւույթին, Ադրբեջանի իշխանությունները խուսափում են ԼՂ կարգավորման շուրջ հանրային ուշադրությունից եւ ամեն ինչ անում են, որպեսզի այդ հարցով քննարկումներ չծավալվեն: