Խոզուկ փափուկ խաղալիքներ՝ Պետրո Պորոշենկոյին

Խոզուկ փափուկ խաղալիքներ՝ Պետրո Պորոշենկոյին

Ուկրաինական «Ազգային կորպուսի» ակտիվիստները տասնյակ խոզուկ փափուկ խաղալիքներ են նետել այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի նստավայրի տարածք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ակցիան իրականացվել է ռազմական ծախսերի ոլորտում արված չարաշահումների դեմ բողոքի ցույցի ընթացքում։ Ուշագրավ է այն, որ մինչ երկու հազար ցուցարարները բողոքում էին ռազմական ծախսերի ոլորտում թույլ տրված չարաշահումների եւ յուրացումների դեմ եւ մինչ խոզուկ փափուկ խաղալիքներ էին նետում նախագահական նստավայրի տարածք, Պորոշենկոն շարունակել է իր նախընտրական այցերը մարզեր եւ գտնվել է Պոլտավայի մարզում։