Ինքնահռչակ նախագահը սկսել է վերահսկել նավթային ձեռնարկություն

Ինքնահռչակ նախագահը սկսել է վերահսկել նավթային ձեռնարկություն

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ, այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է անցել Citgo ընկերությունը, որը համարվում է վենեսուելական PDVSA նավթային պետական ընկերության մասնաճյուղը Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Գուայդոն պարզաբանել է, որ ինքն ունի լիցենզիա, որը թույլ է տալիս ապահովել PDVSA-ի ամերիկյան մասնաճյուղի գործունեությունը։ Նշենք, որ Միացյալ Նահանգները ավելի վաղ հայտարարել էր, որ Citgo եւ PDV Holding Inc ընկերությունների գործունեության լիցենզիաները երկարաձգել է մինչեւ այս տարվա ապրիլի 28-ը։