Ինչու՞ է Հովոն «չափալախելու պատմությունից» երեք կարևոր բան թաքցնում

 Ինչու՞ է Հովոն «չափալախելու պատմությունից» երեք կարևոր բան թաքցնում

Հովհաննես Ազոյանի ֆեյսբուքյան էջի գրառումները կարդալով և ամբողջացնելով, հասկանում ես, որ դեպքը տեղի է ունեցել աղջիկների պատճառով։ Հենց թեկուզ մի երկու  մեջբերում անեմ․

Մոնիկա Դարբինյան Ապրես որ պաշտպանել ես աղջկերքին,  իսկական տղամարդ

Էռ նա Հուսով եմ աղջիկները վկայությյուն կտան և կօգնեն պատժել դրան

 

Ինչու՞ է Հովոն այդ մասին լռում։  Նրան դու՞ր է գալիս , որ ինքը հայտնվում է քաղաքական դեմքի կարևոր  կարգավիճակում ու իր գրառմամբ ավելի է քաղաքականացնում վիճակը․

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»։

Ու, բնական է՝ նորից գնում է նախկինների թեման ու դերասանը հայտնվում է քաղաքական հետապնդման կիզակետում․

Нина Аджемян Հովհաննես ջան, էդ բորենիները դեռ անցյալով են ապրում, չեն ջոկել, որ երկրում իրավիճակա փոխվել, դրանց քոքը պետքա կտրվի։

 

Մյուս կարևոր բանը, որ թաքցնում է Հովոն․ դա այն է, որ չի նշում, որ դեպքը տեղի է ունեցել ակումբում, որից հետո դուրս են եկել՝ բացատրության։ Ընդ որում դուրս գալու հրավերը եղել է Հովհաննեսի կողմից։ Դա էլ սոցիալական ցանցի զանազան գրառումներից հասկացա։  Հաղորդագրությունն այնպիսին է, որ այն տեղի է ունեցել  Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ։ Երկրորդ պլան է մղվում, որ այն տեղի է ունեցել գիշերվա ժամը 4-ին։ Հեռուստաընկերությունը շեշտվում է, որ մարդիկ մտածեն, թե դերասանը մասնագիտական գործերով է այնտեղ եղել ու Հովոյի քաղաքական կերպարն ամբողջանա։

Երրորդը, որ կուզեի լսել Հովոյից՝ ճի՞շտ է որ իրեն չափալախելուց հետո, մոտ 15- 20 հոգի դուրս են եկել ակումբից, ընդհուպ մինչև դիջեյը՝ Հովոյին պաշտպանելու։

Իսկ Հովոյին "չափալախող տղայի մասին՛՛ բազմաթիվ գրառումներ կարդացի, որ նա ոչ գողական, ոչ էլ քաղաքական ուղղվածություն ունեցող տղա է։ Մի գրառում կտեղադրեմ հենց դերասանի ֆեյսբուքյան էջից․

Davo Karapetyan ով ում խփումա,  գրում եք՝ գողականներ են, ես էտ տղուն ճանաչում եմ, ու ասեմ որ գողականի հետ կապ չունի ինքը, կարգին ընտանիքի,կարգին հայ տղայա, իսկ թե ինչի համարա քեզ խփել, էտ հարցը քո մեջ ման արի, տղա լինեիր,  մի քիչ տղավարի խոսայիք, հասկանայիք, ոչ թե հիմա բ․․ի պես հելել մտել ես ֆբ, ու տուժողի նման գոռում ես՝ ոստիկաններ, ինձ փրկեք, ամոթա արա, քո տեղը լինեի, կգնայի կկախվեի....հա մոռացա ասեմ, գողականները չեն ծեծում ձեր նմաններին։

Արո Զադոյան Davo Karapetyan բայց ինչիյա՞ չափալախել

Davo Karapetyan Արո Զադոյան ապեր կոնկրետ չգիտեմ ինչա եղել, բայց մի բան 100000000% ասում եմ, էտ տղեն կարգին ընտանիքից, դաստիարակված տղայա, նոր սրա վիդեոն էի նայում, էտ տղուն նենց ներկայացրեց, յանի ահավոր լպիրշ, խուժան, ու հասարակության համար վտանգավոր մարդա, մի հավատացեք։

 

Ինչքան հասկացա՝ այդ տղան մասնագիտությամբ իրավաբան է։ Ինչևէ, բռնությունը զազրելի է, բայց զազրելի է նաև, երբ այն որպես գործիք են օգտագործում ինչ- ինչ  քաղաքական շոուների համար։