Տարվա լավագույն լրագրողին բռնացրել են կեղծ նյութեր հորինելու մեջ
Տարվա լավագույն լրագրող կոչմանն արժանացած Կլաաս Ռետոլիուսին կասկածում են մասնագիտական կեղծարարության, մասնավորապես, կեղծ նյութեր եւ հարցազրույցներ հորինելու մեջ։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։
Նույն լրատվամիջոցի հետ մշտապես համագործակցող Ռելոտիուսի մասնագիտական կեղծարարության մեջ մեղադրել է ազատ լրագրող Խուան Մորենոն։ Նա հայտարարել է, որ մասնագիտական կեղծարարությունը բացահայտել է այն ժամանակ, երբ գերմանացի լրագրողի հետ համատեղ նյութ է պատրաստել ամերիկա-մեքսիկական սահմանային պատի վերաբերյալ։
Մորենոն ասել է, որ Ռետոլիուսը արել է հարցազրույցներ, որոնց իսկությունը ստուգելուց իր մոտ կասկածներ են առաջացել։
Կարծիքներ