Զորքեր է տեղափոխում բախման գոտի

Զորքեր է տեղափոխում բախման գոտի

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով Ուկրաինայի ԶՈՒ 72-րդ առանձնացած մեխանիզացված բրիգադը տեղափոխվում է Սեւ եւ Ազովի ծովերի մերձափնյա շրձան՝ ծովափի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը։

Բրիգադի կազմում կան նաեւ դեսանտային ստորաբաժանումներ եւ ռազմաօդային ուժերի միավորներ։ Այլ մանրամասներ ուկրաինական կողմը չի ներկայացնում, սակայն զորքերի նման շարժը պայմանավորում է Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությամբ եւ վերջինիս պառճառ դարձած ռուս-ուկրաինական ծովային բախմամբ, որը տեղի էր ունեցել Կերչի նեղուցում։