Կձևավորվի քաղաքական քննարկումների ակումբ, ովքեր են նախաձեռնողները

Կձևավորվի քաղաքական քննարկումների ակումբ,  ովքեր են նախաձեռնողները

Փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը։ Քննարկման արդյունքում մասնակիցները հանգել են այն եզրակացությանը, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն  է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը և արդյունավետ, արդարացի կառավարումը: «Քաղաքական լիգայի» նախաձեռնող Նարինե Մկրտչյանին հարցրինք, թե ովքե՞ր են ներկա եղել հանդիպմանը, և այլ կարծիքներ եղե՞լ են քաղաքական օրակարգի առաջնային խնդրի վերաբերյալ․  

 ««Քաղաքական լիգան» կուսակցություն չէ, կուսակցական կառույցին համապաատասխան մեխանիզմներով չէ, որ կազմակերպում է իր գործունեությունը: Յուրաքանչյուր քննարկմանը կարող են գալ տարբեր մարդիկ՝ ըստ առաջարկվող օրակարգի և նախապատվությունների: Սա ազատ պլատֆորմ է, որի կազմակերպական սկզբունքը կամավորությունն է: Բացի այդ, Լիգան դեռ ձևավորման փուլում է,  ամեն ինչ դեռ նոր է սկսում: Քաղաքական օրակարգ առաջարկող, քաղաքական միջավայր ձևավորելուն միտված նման նախաձեռնություն չի եղել: Հայաստանի քաղաքական իրականության մեջ թերևս Լիգան առաջինն է իր նպատակներով, կազմակերպական և գործունեության սկզբունքներով: Փետրվարի 17-ի հավաքին ներկա էին մեկ տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ: Սկսում է աշխուժանալ նաև Լիգաի ֆեյսբուքյան էջը: Առաջիկայում «Քաղաքական լիգայի» նախաձեռնությամբ նախատեսում ենք  կազմակերպել քննարկում նոր Սահմանադրության հիմնադրույթների շուրջ, որին հրավիրելու ենք սահմանադրագետների, հասարակական-քաղաքական գործիչների։ Կային այլ առաջարկներ: Մասնավորապես, առաջարկ եղավ քաղաքական օրակարգի համար առաջնահերթություն համարել գիտական քաղաքականության, Հայաստանի և հայ ժողովրդի գիտական ներուժը  լավագույնս օգտագործելու խնդիրը: Դա, իհաիկե, քաղաքական օրակարգի կարևոր խնդիր է, միաժամանակ կա պետական շինարարության, քաղաքական նոր համակարգի, հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարական հաստատությունների ապահովման առաջնահերթություն, որը պետք է լուծի նոր ժամանակներին համահունչ նոր Սահմանադրությունը: Այդ իսկ պատճառով օրակարգի այս հերթականությունն ընդունվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Մկրտչյանը։
 

Որոշում կայացվել նաև  «Քաղաքական լիահի»  շրջանակներում ձևավորել Քաղաքական քննարկումների ակումբ: Տեղեկացանք, թե ովքեր են եղել ակումբի ձևավորման նախաձեռնողները։
« Քաղաքական քննարկումների ակումբը ձևավորվելու և գործելու է «Քաղաքական լիգայի» շրջանակներում: Նախաձեռնողներն են «Եվրոպական ծրագրեր» հիմնադրմաի տնօրեն Ատոմ Մխիթարյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը»: