Երեխան 22 չափաբաժին թմրանյութ է տարել մանկապարտեզ

Երեխան 22 չափաբաժին թմրանյութ է տարել մանկապարտեզ

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում հնգամյա երեխան իր հետ մանկապարտեզ է տարել քսաներկու չափաբաժին թմրանյութ: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Ս Կիպրիանոս Կարթագենացու անվան կաթոլիկ կրթական կենտրոնին պատկանող մանկապարտեզում: Դաստիարակը նկատել է, որ երեխան իրեն կասկածելի է պահում ու տեսել, որ գրպանները լիքն են: Նա նայել է գրպաններն ու հայտնաբերել թմրանյութը: Երեխան ասել է, որ մի անծանոթ է իրեն տվել թմրանյութը, խնդրելով այն թաքցնել մանկապարտեզում: Մանկապարտեզ ժամանած իրավապահները սկսել են որոնել թմրավաճառին, որը երեխային տվել էր թմրանյութը` թաքցնելու համար: