Իտալական Թուրինի քաղաքապետը տարօրինակ ծանրոց է ստացել

Իտալական Թուրինի քաղաքապետը տարօրինակ ծանրոց է ստացել

Իտալիայի Թուրին քաղաքի քաղաքապետ Կյարա Ապենդինոն տարօրինակ ծանրոց է ստացել: Ծրարը, որն ուղարկված է եղել նրա անունով, պարունակել է ընդամենը մեկ փամփուշտ: Այս մասին Ապենդինոն գրել է իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ  ծանրոցի ուղարկողը հայտնի չէ:

«Ես լավ գիտեմ, որ նմանատիպ ծանրոցները ընդամենը վախեցնելու համար են ուղարկվում, իսկ իմ վրա այդ հնարքները առանձնապես չեն ազդում»,- գրել է Թուրինի քաղաքապետը` հավելելով, որ նման քայլերն իրեն դրդում են ավելի լրջորեն իրականացնել իր պարտականությունները: