Ռուս հոքեյիստները պատմության խոշորագույն հաղթանակն են տոնել

Ռուս հոքեյիստները պատմության խոշորագույն հաղթանակն են տոնել

Ռուսաստանի հոքեյի հավաքականը տոնել է իր պատմության ամենախոշոր հաղթանակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հոքեյի աշխարհի առաջնությունում ռուսական թիմը իտալացիներին հաղթել է 10:0 հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել Սլովակիայում: Սա ռուսական հոքեյի ամենախոշոր հաղթանակն է: Ռուսական գերազանցությունը հասել է ինը տափօղակի: Նշենք, որ 1994-ին ռուսները անգլիացիներին հաղթել էին 12:3 հաշվով, իսկ 2007-ին իտալացիներին` 10:1 հաշվով: