Իրանը կասեցրել է Միջուկային գործարքի համաձայնագրի կատարումը

Իրանը կասեցրել է Միջուկային գործարքի համաձայնագրի կատարումը

Թեհրանը պաշտոնապես կասեցրել է Միջուկային գործարքի համաձայնագրով նախատեսված մի շարք դրույթների` իր կողմից կատարումը: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Որոշումն այս մասին կայացվել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի կողմից: Նշենք, որ այդ մտադրության մասին Թեհրանը հայտարարել էր դեռ մայիսի ութին ու այս մասին տեղեկացրել գործարքի երաշխավորներին:

Նշենք, որ այս ֆոնի վրա կտրուկ սրվել են իրանա-ամերիկյան հարաբերությունները: Չի բացառվում որ ամերիկյան զինուժը իրականացնի ուղղակի ներխուժում Իրան` իշխող վարչակազմին զսպելու համար: