NASA-ն ունի նոր ղեկավար

NASA-ն ունի նոր ղեկավար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մասնակցել է NASA-ի նոր ղեկավար Բիլ Նելսոնի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում է ամերիկյան գործող վարչակազմի խոսնակի օգնական Սաբրինա Սինգհը: Արարողությունը տեղի է ունեցել Էյզենհաուերի անվան վարչական համալիրում, որը գտնվում է Սպիտակ տան տարածքում: Արարողությանը մասնակցել են Բիլ Նելսոնի որդին` Բիլ Նելսոն կրտսերը, կինը` Նեն-Էլլեն Նելսոնը եւ NASA-ի երկու նախկին ղեկավարներ` Չարլզ Բոլդենը եւ Ջեյմս Բրայդենստայնը: