«Ինչպես կարող է այդպես ստացվել»․ Մեսսին քննադատությամբ է հանդես եկել խաղից հետո

 «Ինչպես կարող է այդպես ստացվել»․ Մեսսին քննադատությամբ է հանդես եկել խաղից հետո

Կատարում շարունակվում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, կայացավ այս առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ Արգենտինայի հավաքականը ¼ եզրափակչում 11-մետրանոցներով հաղթանակ տարավ Նիդերլանդների ընտրանու նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ, որը դուրս թողեց պայքարից Բրազիլիայի ընտրանուն։ 

Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին խաղից հետո հերթական հարցազրույցն է տվել՝ անդրադառնալով Նիդերլանդների խաղին։ Մեսսին խոսել է նաև Նիդերլանդների հավաքականի լեգենդար գլխավոր մարզչի մասին ու քննադատել նրան։

«Կարծում եմ՝ ինքներդ շատ լավ հասկանում եք՝ ինչ էր կատարվում խաղադաշտում։ Կարծիքը, թե Լուի վան Գալը գեղեցիկ ֆուտբոլի  կողմնակից է, մոլորեցնող է, չկա նման բան։ Ինչպես կարելի է գեղեցիկ ֆուտբոլի կողմնակից լինել ու հրահանգել, որ խաղացողները գնդակն ուղարկեն բարձրահասակ ֆուտբոլիստների վրա»,- ասել է արգենտինացին։