Կառավարությունն այսօր կորոշի՝ որն է քաղաքացու օրը

Կառավարությունն այսօր կորոշի՝ որն է քաղաքացու օրը

Կառավարության այսօրվա նիստում կորոշվի՝ որն է քաղաքացու օրը։ Նման նախագիծ կա կառավարության նիստի օրակարգում։ Նախագծի հեղինակը Ազգային ժողովն է, որին կառավարությունը որոշել է հավանություն տալ։

Խոսքը «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու¬թյան օրենսդրական նախաձեռնությանը մասին է։ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր սահմանել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:

«Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- նշված է նախագծում։