Բա ինչի՞ էիք ինձ խարույկի վրա ուզում այրել

Բա ինչի՞ էիք ինձ խարույկի վրա ուզում այրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Երեկ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Կինոյի միության նախագահը հայտարարեց, որ ստեղծագործական միությունները ժամանակին ԱԱծ-ի կողմից ստեղծված հիմնարկներ են եղել, որոնք հիմնականում հետեւում եւ հետապնդում էին արվեստագետներին, որպեսզի նրանք «գծից» դուրս չգան, որովհետեւ արվեստագետները լինում եմ կա՛մ ստորաքարշ, կա՛մ շատ ըմբոստ։ Եւ, ուստի, ժամանակն է, որ ստեղծագործական միությունների ողջ հայեցակարգը փոխվի։

Ժամանակին, երբ ես շատ ավելի նուրբ ու մեղմիկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ ստեղծագործական միությունների շահերից է բխում գնալ հեղափոխական եւ արմատական փոփոխությունների, որպեսզի ստեղծագործական միությունը ձավար բաժանող կառույցից հնարավորություն ունենա դառնալու ստեղծագործական խնդիրներ գեներացնող, բարձրացնող եւ լուծող հարթակի, ստեղծագործական միությունների հարգարժան ղեկավարները մեկ բռունցք դարձած իմ դեմ նամակներ հղեցին «Կրեմլ», «Տրապիզոն» ու եթե Հռոմի պապի հասցեն էլ իմանային` երեւի իրեն էլ ուղարկեին։ Իսկ մի պոետ, որ իրեն համարում է անդառնալի դասական, մտորում էր խարույկ վրա ինձ այրել` որպես հայ բազմադարյան մշակույթին դեմ գործչի։

Սա չէի հիշի, եթե Հարություն Խաչատրյանն ինքը չբարձրացներ ստեղծագործական միությունները վերափոխելու խնդիրը, ինչը միանշանակ պաշտպանում եմ, եւ պատրաստ եմ օրենսդրական դաշտում լինել ձեր աջակիցը»։