ԱՄՆ-ն չի բացառել, որ ռազմական միջամտություն կիրականացնի Վենեսուելայում

ԱՄՆ-ն չի բացառել, որ ռազմական միջամտություն կիրականացնի Վենեսուելայում

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չի բացառում, որ իր երկիրը ռազմական օպերացիա կիրականացնի Վենեսուելայում։ Նա այդ երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին որակել է որպես հիվանդ բռնապետ։ «Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են դեմոկրատիայի խաղաղ վերականգնմանը Վենեսուելայում, եւ կենթարկի պատասխանատվության»,- The Hill-ի փոխանցմամբ ասել է ամերիկյան թիվ մեկ դիվանագետը։