Ձերբակալվել է ԻՊ-ի «ձայնը»

Ձերբակալվել է ԻՊ-ի «ձայնը»

«Սիրիական դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալները ձերբակալել են ԻՊ «ձայնին»։ Սա այն գրոհայինն է, որը անգլերենով ներկայացնում էր ԻՊ ուղերձները կամ նկարագրում մահապատիժները, որոնք իրականացվել են ահաբեկիչների կողմից։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Ըստ հրապարակման, ձերբակալվածը Կանադայի քաղաքացի, աֆրիկյան ծագումով 35-ամյա Մուհամմադ Խալիֆն է։ Ենթադրվում է, որ նա է ԻՊ կողմից հրապարակված տասնյակ աուդիո եւ վիդեո ձայնագրություններում հանդես է եկել որպես ուղեկցող ձայն, ներառյալ նաեւ՝ պատանդների մահապատիժները ներկայացնող տեսագրություններում։

Այս փաստը հաստատել են ամերիկացի երեք անկախ փորձագետներ։ Ամերիկյան պաշտոնական մարմիններն էլ հայտարարել են, որ ԻՊ-ին անհրաժեշտ են եղել մարդիկ, որոնք խոսում են անգլերեն առանց ակցենտի։ Պարբերականը գրում է, որ Խալիֆան հայտարարել է, որ չի ափսոսում արածի համար։