Երբ կդադարեցնեն օգնել քրդերին

Երբ կդադարեցնեն օգնել քրդերին

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կդադարեցնի աջակցել «Սիրիական դեմոկրատական ուժեր» խմբավորմանը այն ժամանակ, եթե այդ խմբավորման ներկայացուցիչները սկսեն համագործակցել Ասադի իշխանության կամ Ռուսաստանի հետ։

Այս մասին հայտարարել է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ դեմ պայքարի ուժերի հրամանատար գեներալ Պոլ Լակամերը։ Ինչպես հայտնում է CNN-ը, գեներալ Լակամերը նաեւ հավելել է, որ մինչ այդ ամերիկյան կողմը կշարունակի զինել ու վարժեցնել «ՍԴՈՒ»-ի ներկայացուցիչներին, որոնք հիմնականում սիրիաբնակ քրդեր են եւ կշարունակի նրանց համարել ԱՄՆ գործընկերներ։