Լեհաստանը նոր սերնդի ռազմական կործանիչներ կգնի

Լեհաստանը նոր սերնդի ռազմական կործանիչներ կգնի

Լեհաստանը կգնի նոր սերնդի 30 հատ F-35 տեսակի ամերիկյան ռազմական կործանիչ ինքնաթիռներ։ Նշենք, որ ինքնաթիռներից մեկը ցուցադրական թռիչք է իրականացրել Վաշինգտոնի երկնքում, ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ ԱՄՆ այցի։ Ինքնաթիռը անցել է բավական ցածր բարձրության վրա անմիջապես Սպիտակ տան վրայով, որտեղ այդ պահին ընթացել են ԱՄՆ եւ Լեհաստանի նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նշենք, որ թռիչքը բացառիկ է եղել, քանի որ Սպիտակ տան վրայով թռիչքներն արգելված են։ Ցուցադրական թռիչքը դիտել են նախագահներ Թրամփն ու Դուդան, ինչպես նաեւ երկու կողմի պատվիրակությունների ներկայացուցիչները։