Սթրիփ ակումբի մենեջերը երրորդն է, Ծառուկյանի ընկերոջ դուստրը՝ առաջինը

Սթրիփ ակումբի մենեջերը երրորդն է, Ծառուկյանի ընկերոջ դուստրը՝ առաջինը

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում ամենաշատ ձայնը ստացել է մարզպետ Դավիթ Գեւորգյանը, նրա օգտին քվեարկել է 16508 ձայն, երկրորդ տեղում է Մաթեւոս Ասատրյանը՝ 7270, երրորդ տեղում գիշերային սթիփ ակումբի նախկին մենեջերն է Սերգեյ Մովսիսյանը՝ 5380 ձայնով, ի դեպ, Մյասնիկ Մալխասյանի որդին չորրորդն է՝3310 քվեով։

Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակի առաջին եռյակն այս տեսքն ունի՝ Գասպար Գասպարյան՝ 424, Ժորա Գրիգորյան՝ 259 , Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյան 168 6։ «Լուսավոր Հայաստան» Կուսակցության առաջատարը Վահրամ Ավագյանն է՝ 2146 ձայնով, հաջորդում են Վարդան Բարսեղյան՝ 654 եւ Տիգրան Ասատրյան՝ 490։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակի ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստրն է՝ Նորա Առուստամյանը՝ 1994 ձայնով,նախկին ԲՀԿ-ական, սակայն ԲՀԿ ցուցակով առաջադրված Արագած Ախոյանը չորրորդն է՝ 675 ձայնով։

Ի դեպ, Արագած Ախոյանը նախորդ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով էր առաջադրվել, կրկին չանցավ խորհրդարան եւ հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ ժողովուրդը ըստ էության չներեց իրեն «դավաճանության» համար։