Չարաշահումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում

Չարաշահումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2017թ. հունիսի 29-ին հայտարարել է բաց մրցույթ` արտադրական մասնաշենքի վերակառուցում ճաշարանի ու վարչական մասի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

 

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ գնահատող հանձնաժողովի կողմից  2017թ. օգոստոսի 9-ին նշված մրցույթի գնման ընթացակարգի 1-ին տեղը զբաղեցրած մասնակից է ճանաչվել А ՓԲԸ-ն՝ 353 մլն. 934 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով:

Այսինքն, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողները, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, հիմք ընդունելով A ընկերության կողմից ներկայացված մեկ այլ ընկերությանը պատկանող ակնհայտ կեղծ փաստաթղթերը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, մրցույթում 353 մլն. 934 հազ. դրամ գումարով հաղթող են ճանաչել A ընկերությանը` մերժելով 119 մլն. դրամով պակաս առաջարկը և այդպիսով առաջացնելով ծանր հետևանքներ:

Գրությամբ նաև հայտնվել է, որ ենթակապալառուն ամեն անգամ իրականացվածից ավել ծավալներ է ներկայացրել վճարման: Մասնավորապես մեկ ենթակայանի վերակառուցման համար շինարարական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ գերազանցելով շուրջ 1 մլն. 200 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 576 մլն. դրամ), իսկ մյուս ենթակայանով շուրջ 608 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 291 մլն. 840 հազ. դրամ):

Ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

 Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: