Գիտե՞ք արդյոք, որ…    

Գիտե՞ք արդյոք, որ…     

• Լաս Վեգասի MGM Գրանդ հոթելը, որի տնօրենը ժամանակին մեր հայրենակից Քըրք Քրքորյանն էր, ունի 5005 սենյակ, համերգասրահ՝ 15200 նստատեղով և ատրակցիոններ՝ 13.3 հեկտար տարածությամբ: Հետաքրքիր է նաև, որ այստեղ միայն մեկ օրում ծախսվում է 3 տոննա սուրճ:

    • Աշխարհում բոլորից շատ երեխաներ է ծծնդաբարել ռուս գեղջկուհի Ա. Վասիլևան: 40 տարվա ընթացքում (1725-1765 թթ.) նա ծննդաբերել է 27 անգամ. 16 անգամ՝ երկվորյակներ, 7 անգամ՝ եռվորյակներ և 4 անգամ՝ քառվորյակներ: Երեխաների ընդանուր թիվը 69 է: 
Մեր ժամանակակիցներից «ամենաբերքառատ» մայրը համարվում է չիլիացի Ալբինա Լեոնտինոն: 1943-1981 թթ. ժամանակաշրջանում նա լույս աշխարհ է բերել 55 երեխա:

    • Բոլորին հայտնի դոլարի խորհրդանիշը սկսել է օգտագործվել 1778 թ-ից և կազմվել է այն ժամանակ ամերիկայում լայնորեն հայտնի իսպանական պիաստր թղտադրամի անվանումից՝ լատինական PS տառերի միացումից էլ առաջացել է դոլարի խորհրդանիշը:

    • Ամենաթանկարժեք կտավը ճանաչվել է Պաբլո Պիկասոյի «Խողովակով տղան» ստեղծագործությունը: Աճուրդի ժամանակ այն վաճառվել է 104 միլիոն դոլարով:

    • «Բեթմեն» ֆիլմում Ջեկ Նիկոլսոնը կատարել է Ջոկերի դերը: Ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է 50 միլիոն դոլար: Նիկոլսոնի ստացած հոնորարը կազմել է 60 միլիոն դոլար:

    • Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ալեխանդրո Սկառլատիի հեղինակած ավելի քան 100 օպերաներից ամենանշանավորը «Տիգրանն» է: Ստեղծագործությունը հայոց հնագույն պատմական վառ դեմքերից մեկի մասին է:

    • Ամերիկացի Պերշինկ Ուոլդոուն եղել է աշխարհում ամենաբարձր հասակ ունեցող մարդը՝ 2 մ 72 սմ (մահացել է 1940 թ-ին): Կանանցից նման «կոչում» էր կրում հնդկուհի Սեն Չունլին՝ 2 մ 47 սմ: Իսկ ահա ամենակարճահասակների թվում «առաջատարը» ՝ 50-ն անց հնդկուհի Գալ Մուհամեդին է՝ 57 սմ, քաշը՝ 17 կգ:

    • Ամենաբարձր վարձատրվող երգիչը եղել է իտալացի Էնրիկո Կառուզոն: Համերգներից ստացած հոնորարների և սկավառակների վաճառքից կազմված ընդանուր գումարը հավասարվել է գերմանական 8 միլիոն ոսկե մարկայի: 

    • 1988 թ-ի փետրվարի 24-ին Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերային բեմադրության ժամանակ իտալացի տենոր Լուչիանո Պավարոտիին՝ Նեմոնիտոյի դերակատարության համար ծափահարել են 1 ժամ 7 րոպե և «բիս» կանչելով 165 անգամ նրան ստիպել են վերադառնալ բեմ:

    • Պաբլո Պիկասոյի ստեղծագործական կյանքը շարունակվել է 78 տարի: Այդ ընթացքում նա ստեղծել է 13500 գեղանկար և էսքիզ, 100000 փորագրություն ու էստամպ, 24000 գրքերի նկարազարդում և 300 խեցեգործական ու քանդակային աշխատություն, որոնց ընդանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ դոլար: Ի դեպ, Պիկասոյի ստեղծագործություններն աճուրդի են հանվել մոտ 4000 անգամ:

    • Լեոնարդո Դավինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդան»), որը ցուցադրվում է Լուվրում, 100 միլիոն դոլարի արժեք ունի: Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ Առաջինն այն ձեռք էր բերել 1517 թ-ին՝ 4000 ոսկե ֆլորինով (մոտ 200000 դոլարով):

    • Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Օփրա Ուինֆրին 1994 թ-ից մինչև դարի վերջը վաստակել է 300 միլիոն դոլար կամ մոտ 47 միլիոն՝ յուրաքանչյուր տարի, այսպիսով դառնալով 20-րդ դարի ամենահարուստ սևամորթ ամերիկուհին:

    • Սկսած 1900 թ-ից Շեռլոկ Հոլմսի մասին պատմող 211 ֆիլմ է նկարահանվել:

    • Սթիվեն Սպիլբերգի 7 ֆիլմերը ամենաշատ եկամուտ բերողներն են: Դրանց ցուցադրումներից ստացվել է 2.17 միլիարդ դոլար:

    • 1863 թ-ին Ժյուլ Վեռնը գրեց «Փարիզը XX դարում» գիրքը, որում մանրամասնորեն նկարագրել էր ավտոմեքենայի, ֆաքսի, էլեկտրական աթոռի և այլ արտասովոր բաների մասին, մանրամասելով դրանց օգտագործման նրբությունները: Հրատարակիչը, սակայն, բնագիրը վերադարձրել է հեղինակին, նրան անվանելով՝ «Ապուշ»:

    • Ամեն օր ամերիկացիները դուրս են նետում 20000 օգտագործված հեռուստացույց, 150 հազար փաթեթավորված նյութեր, 43 հազար տոննա ուտեստեղեն, հազարավոր տարբեր տեսակի կահույք, հնացած համակարգիչներ:

    • Մոնակոյի ազգային նվագախմբի կազմն ավելի պատկառելի է, քան տեղի բանակը:

    • Նավապետ Կուկն առաջին մարդն էր, ով ոտք է դրել աշխարհի բոլոր աշխարհամասերում (չի եղել միայն Անտարկտիդայում):

    • Հեռուստագովազդների ամենաբարձր գինը նշանակվում է ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության ժամանակ՝ 2.2 միլիոն դոլար 1 րոպեի համար: Այդ ռեկորդը գրանցվել է 1995 թ. և տարեց-տարի բարձրանում է:

    • Ամերիկյան կրկեսի մի ակրոբատ կարողացել է 80 հազար անգամ գլխի վրա խաղարկել գնդակը, թույլ չտալով, որ այն գետնին ընկնի:

    • Եվրոպացիները, գալով Ավստրալիա, տեղի հնաբնակներից հետաքրքրվեցին՝ «Ձեզ մոտ այդ ի՞նչ տարօրինակ կենդանիներ են, որ ցատկերով են շարժվում՚՚: Հնաբնակները պատասխանել են՝ «Կենգուրու», ինչը նշանակում է՝ «Չենք իմանում»:

    • Խլուրդը մեկ գիշերվա ընթացքում կարող է փորել մինչև 76 մետր երկարության թունել:


    • Մեկ կիլոգրամ մեղր «պատրաստելու» համար մեղուն պետք է «այցելի» երկու միլիոն ծաղիկ:

Տարբեր տպագիր աղբյուրներից հավաքագրեց՝  

Միսակ Նազարյանը