Ռուսաստանում սպանվել է տեղական օրենսդիր մարմնի պատգամավորը՝ կնոջ հետ

Ռուսաստանում սպանվել է տեղական օրենսդիր մարմնի պատգամավորը՝ կնոջ հետ

Ռուսաստանի Ռոստովի մարզում ամենայն հավանականությամբ սպանվել են տեղի օրենսդիր ժողովի անդամ Անդրեյ Ալաբուշեւն ու կինը։ Այս մասին հայտնում է տեղական պառլամենտի մամուլի ծառայությունը։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ սպանության հատկանիշներով։

Ըստ գործի նյութերի, պատգամավորի եւ նրա կնոջ դիակները հայտնաբերել են իրենց տանը՝ Զերնոգրադ քաղաքում։ Դիակների վրա եղել են բռնության հետքեր։ Պատգամավորի եւ կնոջ դիակները հայտնաբերել է նրանց ընտանեկան վարորդը։