Նվազեցնում է ցորենի արտահանման մաքսատուրքը

Նվազեցնում է ցորենի արտահանման մաքսատուրքը

Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, մայիսի 25-31-ը ներառյալ ցորենի արտահանման մաքսատուրը մեկ տոննայի դիմաց կկազմի 110,5 ամերիկյան դոլար, գարու և եգիպտացորենի արտահանման համար՝ մեկ տոննայի դիմաց 76,5 դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տեղեկատվությունից։ Ցորենի և մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ) արտահանման մաքսատուրքը կկազմի մեկ տոննայի համար 357,9 ԱՄՆ դոլար, գարու և եգիպտացորենի համար՝ մեկ տոննայի դիմաց՝ 294,3 ԱՄՆ դոլար։ Մայիսի 18-ից 24-ը ռուսական ցորենի արտահանման մաքսատուրքը կազմում է 111,9 դոլար մեկ տոննայի դիմաց, գարու արտահանմանը՝ 76,5 դոլար, եգիպտացորենը՝ 77,3 դոլար մեկ տոննայի դիմաց։