«ПутинМак»՝ ռուս օգտատերերը առաջարկում են նոր անվանում McDonald’s-ի նախկին ռեստորանների համար

«ПутинМак»՝ ռուս օգտատերերը առաջարկում են նոր անվանում McDonald’s-ի նախկին ռեստորանների համար

Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը իր տելեգրամյան ալիքում օգտատերերին խնդրել է առաջարկել անվանումներ՝ McDonald’s-ի նախկին ռեստորանների համար։ Նախարարությունից հայտնել են, որ ամենից հետաքրքիր ու կրեատիվ անվանումները կարող են փոխանցվել այդ ռեստորանների նոր սեփականատերերին՝ կիրառության համար։

Ամենից հայտնի տարբերակը «МакДак»-ն էր, բայց այն որպես ապրանքանիշ անցյալ տարի արդեն գրանցվել էր McDonald’s-ի կողմից Ռուսաստանում։ Ամենից հայտնի անվանումներից են՝ «Дядя Вова», «Матрешка», «Колобок» եւ «Русбургер»։ Առաջարկվեռլ են նաեւ այնպիսի անվանումներ, ինչպիսիք են՝ «ПутинМак», «КвакМак», «МакСмак», «Маковецкий», «СмакЪ», «ВкусМак», «МакРос», «НашМак», ինչպես նաեւ՝ «Жар-птица», «Нафаня», «Бургерная купца Говора», «Скатерть-самобранка», «Кулинария», «Москотлета», «Кафе Минутка», «Булково», «Колобок», «БулПит», «На скаку». Առաջարկել են նաեւ McDonald’s-ի անալոգային անվանում «Маковский» անվանումը, որպիսին վերջինս անվանվում է Չեչնիայում։