Հաղթողը վերցնելու է ամեն ինչ․ KP.ru-ի անդրադարձը Հայաստանի նախընտրական զարգացումներին

Հաղթողը վերցնելու է ամեն ինչ․ KP.ru-ի անդրադարձը Հայաստանի նախընտրական զարգացումներին

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու հունիսի քսանին, Ռոբերտ Քոչարյանին։ Դաշինքի ամրապնդումը հեղինակավոր քաղաքական գործիչներով ակնհայտորեն ցույց է տալիս որ էլեկտորալ շրջադարձ է տեղի ունեցել։ Քոչարյանը դարձել է անվիճելի առաջնորդը նախընտրական արշավում։ Այս մասին վկայում են նաեւ Gallup International-ի տվյալները, որտեղ Հայաստանի նախկին նախագահը վստահ կերպով հաղթում է գործող վարչապետի ժպ-ին։

 

Փորձագիտական հայացք

Իր ուղերձում, որը հրապարակվել էր հունիսի 14-ին, Կարեն Կարապետյանը նշել է մի քանի առանցքային մարտահրավերներ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ եւ իր աջակցությունն է հայտնել «Հայաստան» դաշինքին։ Նա վստահություն է հայտնել, որ փորձը, զուգորդված անձնական եւ կառավարչական հատկանիշներով, թույլ կտա Ռոբերտ Քոչարյանին դուրս բերել երկիրը ճգնաժամից եւ ապահովել վերջինիս արժանապատիվ ապագա։ Կարապետյանի կարծիքով, Քոչարյանը կկարողանա ստեղծել պայմաններ, որտեղ առավելագույն հնարավոր կլինի իրացնել հայ հասարակության պոտենցիալը։ Կարապետյանը Հայաստանի կառավարությունը ղեկավարել է 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 18 թվականի ապրիլը, այսինքն հենց մինչեւ այն ժամանակը, երբ Նիկոլ Փաշինյանը ուժով եկավ իշխանության։ Նրա ղեկավարության օրոք Հայաստանի կառավարությունը կարողացել է ապահովել ԵԱՏՄ կազմում ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը։ ՀՆԱ-ն աճել է 7,5-9,6 տոկոսի։ Կտրուկ աճ գրանցեցին արտահանումն ու արտաքին առեւտրային շրջանառությունը, երկու անգամ ավելացավ տուրիստական ոլորտը։ Շնորհիվ իր տնտեսական քաղաքականության, Հայաստանը Կարապետյանի վարչապետության օրոք կարողացավ ցույց տալ հաջող զարգացման ընթացք, որով այդքան հպարտանում էր սկզբում Փաշինյանը, իրեն վերագրելով իր նախորդի հաջողությունները։

Սխալվելու իրավունք չկա

Կարեն Կարապետյանի կողմից «Հայաստան» դաշինքին աջակցելը կարեւոր է իմաստային առումով։ Նախկին վարչապետը առանձնացրել է մի շարք դրույթներ, որոնցով պայմանավորված գործող իշխանությունները վստահության արժանի չեն։ Առաջին հերթին, էականորեն նվազել է բանակի մարտունակությունը, թուլացել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգը։ Սրան զուգահեռ, լրջագույն կերպով սրվել են սոցիալական եւ տնտեսական խնդիրները։ Դա իր հերթին բերել է Սփյուռքի հետ հարաբերությունների ճգնաժամի, արժեհամակարգային եւ ազգային գաղափարախոսության ճգնաժամի։ «Մեր ներկայիս իրականությունը ականադաշծտ է, որի միջով երկիրը պետք է անցնի։ Այլընտրանքներ դրան չկան։ Այդ ճանապարհը պետք է անցնի արդյունավետորեն եւ նվազագույն կորուստներով։ Անհրաժեշտ է գիտակցել գինը ամեն մի սխալի եւ ավանտյուրիզմ թույլ չտալ»,- ասել է Կարապետյանը։ Նա կոչ է արել հայությանը գնալ ընտրություններին եւ ողջ պատասխանատվությամբ վերաբերվել թիմի ընտրությանը, որը Հայաստանը դուրս կբերի ճգնաժամից։

Մուրճիկով մարդը

Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն քարոզչություն է անցկացնում, փորձելով շատ ավելի հանդիպումներ ունենալ, քան իր քաղաքական հակառակորդները։ Դրանով հանդերձ, նրա հռետորաբանությունը դառնում է ավելի ու ավելի ագրեսիվ։ Պառլամենտի անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ դիմել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Յոնաս Մերֆիին այս հարցով, կոչ անելով եվրոպական կառույցներին ուշադրություն դարձնել նախընտրական այն հայտարարություններին, որոնք անում է Փաշինյանը, որոնք պարունակում են ատելության եւ թշնամանքի տարրեր։ «Այսօր, Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը եկել էր ձեռքին մուրճով։ «Սա շատ կարեւոր սիմվոլ է։ Ինչ որ մեկին պետք է հեռացնել, իսկ ինչ որ մեկին թակել»,- հայտարարել է նա։ Մենք պահանջում ենք ԵԱՀԿ-ից արձագանքել եւ հանրայնորեն դատապարտել «ՔՊ» վարչապետի թեկնածուին»,- գրել է Զոհրաբյանը։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ վերջին ամիսներին իշխող կոալիցիայի վարկանիշը մի քանի անգամ նվազել է, ավելի ու ավելի նոր ռեկորդներ սահմանելով իրենց հանդեպ քաղաքացիների անվստահության մակարդակի բարձրացման առումով։ Իսկ առաջին տեղում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ նա ունի հասկանալի ծրագիր՝ հանրապետությունը ճգնաժամից դուրս բերելու առումով, որը կազմվել է ոլորտային փորձագետների մասնակցությամբ, կասկած չկա, որ նա կհաղթի առաջիկա ընտրություններում։