ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին․ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեր երկրում տեղի ունեցած զինված ապստամբության փորձը միանգամայն ժխտական վերաբերմունք է առաջացնում ռուս հասարակության մեջ, որը վճռականորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ 

Դավադիրների արկածախնդիր նկրտումները, ըստ էության, ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, մեր միասնությունը քայքայելուն և միջազգային հուսալի անվտանգության ապահովմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը սասանելուն: Այսպիսով, ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին։

Մենք նախազգուշացնում ենք արևմտյան երկրներին զերծ մնալ ռուսատյաց նպատակներին հասնելու համար Ռուսաստանի ներքին իրավիճակի հնարավոր օգտագործման ցանկացած ակնարկից։ Նման փորձերն ապարդյուն են և արձագանք չեն գտնի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ դրսի ողջամիտ քաղաքական ուժերի շրջանում։ 

Համոզված ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կգտնի իր լուծումը՝ ռուս ժողովրդի և ռուսական պետության դարավոր իմաստությանը համարժեք։

Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն ու խնդիրները կիրականացվեն։ Մեր երկիրը շարունակելու է իր ինքնիշխան ընթացքը՝ ապահովելու իր անվտանգությունը, պաշտպանելու իր արժեքները, ամրապնդելու իր հեղինակությունը միջազգային ասպարեզում և ձևավորելու արդար բազմաբևեռ աշխարհակարգ։

Մենք բարձր ենք գնահատում մեր դաշնակիցների և օտարերկրյա գործընկերների կողմից այս սկզբունքային դիրքորոշման ըմբռնումը, որը մենք արդեն լիովին զգում ենք»,- ասված է հայտարարության մեջ։