Ուշացումով՝ Նոյեմբերյանի «տարհանման» մասին

Ուշացումով՝ Նոյեմբերյանի «տարհանման» մասին

Երեկ ինչ որ մեկը գրել էր Նոյեմբերյանի տեղահանման մասին։ Անունն անգամ չեմ ուզում գրել, որովհետև այն մարդիկ, որոնք հավաքված են Նիկոլ Փաշինյանի շուրջ, կամա թե ակամա նրա իշխանությունն ու ծրագրերը պիտի օնլայն պաշտպանեն ։ Մեծ մասշտաբով «Նիկոլն էլ է օնլայն»՝ ո՞վ է նրան իրականում տեսնում։ Կերպար է, որ ցույց տվին ու հիմա մեզ հետ օնլայն է շփվում։ Ինչևէ, այդ ինչ որ մեկը լուր տարածեց, որ Նոյեմբերյանի գյուղերից տարհանում են։ Սկզբից վախեցաք, հետո ուշքի եկաք ու ով Նոյեմբերյանում  ծանոթ ունի, զանգեց նրան։ Զանգեցիք ու ճշտեցիք, որ նման բան չկա ու հանգստացաք, ինքներդ ձեզ նախատելով՝ իզուր էլ այդքան վախեցանք կամ խառնվեցինք իրար։ Ինչևէ։

Կարելի է ուշացումով  մի փոքր դրա շուրջ  մտածել․ Նոյեմբերյանի տարհանման մասին ինչու՞ աղմկեցին, մեկ է, ճշտելու էիք։ Իմաստը ո՞րն էր։ Այդ հարցը տվե՞լ եք ձեզ։ Եթե լուրի տարածողը իշխանությունը չէր, ինչու՞ պրովակատորը չի ձերբակալվում։ Մի փոքր հայհոյանքի համար մարդիկ են ձերբակալվում, իսկ մի ողջ ազգին ահաբեկողը, խուճապի մեջ գցողը Լիսաբոնի  սրճարանում ոտը ոտին գցած սուրճ է վայելում։ Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե դա ոնց է լինում։ Կամ ինչու՞ այդ պրովակատորը նման բան ասաց, երբ գիտեր, որ կարող եք րոպեների ընթացքում «նրա սուտը բռնել»։ Գուցե նա էլ այդ մասին չի մտածել և հեռահար, ազգակործան ծրագիր չի տեսել դրա մեջ։ Դա հոգեբանական ծուղակ է։ Երբ մի տասը, կամ քսան օրից նման բան ասեն, որ այսինչ գյուղերը հանձնել են, այսինչ տարածքները տվել են, տարհանում են, դուք շատ հանգիստ ընդունեք ու մտածեք, որ նախորդների նման սուտ է, պրովակացիա է։ Էն որ ասում են «ոտքերը ջրում քնած մնաք»։ Ոչ մի բան հենց այնպես մի ընկալեք։ Եթե «յեքքա մարդը» նման բան է հայտարարել, հենց այնպես չի հայտարարել։  Եթե նրան թողնում են, որ ազատ սուրճ ըմպի, հենց այնպես չեն թողնում։ Եթե տեղական ընտրություններում ուզում են իրենց մարդը լինի, հենց այնպես չեն ուզում․․․ Գյուղը, տարածքը «իրենցով անել կա» , որ հետո ոնց ուզում են, ինչքան ուզում են՝ աննկատ թշնամուն հանձնեն։ Ամեն ինչ չափված, ձևված, ծրագրված է։ Իրենց կատարած քայլերից է երևում։ Ու տարածքների, դիրքերի  հանձնման իրողությունից։