Ինչպես գոյատեւել մեգապոլիսում․ ներկայացնում է Սթիվ Ջոբսի օնկոլոգը

Ինչպես գոյատեւել մեգապոլիսում․ ներկայացնում է Սթիվ Ջոբսի օնկոլոգը

Բժիշկ օնկոլոգ Դեւիդ Ագուսը, ով հանդիսացել է Սթիվ Ջոբսի ուռուցքաբանը, եւ նաեւ հիմնադիրն է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Լոուրենս Էլիսոնի անվան տրանսֆորմատիվ բժշկության ինստիտուտի, mos.ru-ին տված հարցազրույցում ներկայացրել է այն կանոնները, որոնք անհրաժեշտ է, որ պահպանեն մեգապոլիսում բնակվող մարդիկ՝ իրենց առողջությունը չվնասելու համար։

Առաջնահերթ կերպով նա խորհուրդ տվեց շատ ժամանակ անցկացնել բնության գրկում կամ անտառում կամ այգիներում եւ որքան հնարավոր է, շատ շարժվել։ Բժիշկ Ագուսը նաեւ կարեւորել է հանգստի ապահովումը։ Աշխատանքն իհարկե կարեւոր է, սակայն օրական կես ժամ հանգիստը աշխատանքային ժամերի ընթացքում, պետք է պահպանել։ Ընդմիջումները կարեւոր են՝ օրվա սթրեսից ձերբազատվելու համար։ Մյուս կարեւոր պայմանը, ըստ մասնագետի, օրվա ռեժիմի պահպանումն է։ Որպես օրինակելի ռեժիմ, նա խորհուրդ է տալիս սնվել օրական երեք անգամ։ Ըստ նրա՝ ավելորդ քաշի ի հայտ գալուն զուգընթաց, նվազում է ուղեղի ակտիվությունը։ Իհարկե պարտադիր է նաեւ քնելու պառկելու եւ վեր կացի ժամերի պահպանումը։