Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ զոհված զինծառայողների համար

Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ զոհված զինծառայողների համար

Մոսկվան ցավակցություն է հայտնել Անկարային նախօրեին Իդլիբում զոհված թուրք զինվորականների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր ցավակցություններն ենք հայտնում եւ կրկնում եմ, անում ենք ամեն բան, որպեսզի թուրք զինվորականների անվտանգությունը, ովքեր իրականացնում են ծառայություն Իդլիբի ապա-էսկալացիոն գոտում, ապահովված լինի։ Մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այն»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։