Այդ մարդը դիմել էր մեզ, ուղղորդել ենք պոլիկլինիկա. «Գյումրի» Բ/Կ-ի փոխտնօրենը՝ տարեց քաղաքացու մահվան մասին

Այդ մարդը դիմել էր մեզ, ուղղորդել ենք պոլիկլինիկա. «Գյումրի» Բ/Կ-ի փոխտնօրենը՝ տարեց քաղաքացու մահվան մասին

Մամուլում քիչ առաջ լուրեր շրջանառվեցին, թե Գյումրիում 70-ն անց քաղաքացի է մահացել, որին կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ: Ըստ լուրերի՝ հիվանդը մահացել է «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո:

«Հրապարակը» կապ հաստատեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի հետ, ով բարկացած ասաց . «Գլուխները պատով են տվել, չի կարելի ախր էդպիսի չճշտված լուրեր հրապարակել: Այդ մարդը 76 տարեկան քաղաքացի էր, եկել էր մեզ մոտ ուրիշ խնդիրներով, որպեսզի մենք սիրտ-թոքերը լսեինք, բայց ուղղորդել ենք համապատասխան տեղամասային պոլիկլինիկա և նշել, որ եթե հարկ լինի կուղեգրեն մեզ մոտ:Հետո այստեղ էլ չի եկել: Հիմա, թե ինչից է մահացել, ինչպես,  տեղյակ չենք, գուցե կաթված է, կամ այլ բան, ախր ոնց կարելի է, այն էլ հիմա, ամեն ինչ կապել կորոնավիրուսի հետ»,-եզրափակեց նա: