Pfizer-ը ժամանակավորապես կկրճատի պատվաստանյութի մատակարարումը դեպի Եվրոպա

Pfizer-ը ժամանակավորապես կկրճատի պատվաստանյութի մատակարարումը դեպի Եվրոպա

Pfizer եւ BioNTech ընկերությունները ժամանակավորապես կկրճատեն իրենց կողմից մշակված հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարումը դեպի Եվրոպա։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Նորվեգիայի Առողջապահության հանրային ինստիտուտն արդեն հաստատել է այս տեղեկատվությունը։ Մատակարարման կրճատումը կսկսվի արդեն հաջորդ շաբաթվանից։ Այս որոշումը պայմանավորված է արտադրական հզորությունների մոդեռնիզացիայի հետ։