Ռուս վարձու մարդասպանները իրենց «ծառայությունների» դիմաց վճարումը սկսել են ստանալ թվային արժույթով

Ռուս վարձու մարդասպանները իրենց «ծառայությունների» դիմաց վճարումը սկսել են ստանալ թվային արժույթով

Ռուս վարձու մարդասպանները սկսել են իրենց «ծառայությունների» դիմաց վճարը ստանալ թվային արժույթով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ թվային արժույթը գործնականում անվերահսկելի է, ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծած հնարավորությունները հաշվի առնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների եւ կիբերհանցագործությունների հետաքննությամբ զբաղվող ստորաբաժանման ղեկավար Կոնստանտին Կոմարդան։ Վերջինս նշել է, որ վարձու մարդասպանները հատկապես իրենց ինքնավստահ են զգում կիբերտարածքում եւ կարողանում են օգտագործել տարբեր միջոցներ, պահպանելու համար իրենց անանունությունը եւ խուսափելու համար պատժից։ Կոմարդան նկատել է, որ սպանության պատվիրատուին, եթե վճարումը իրականացվել է թվային արժույթով, պարզելը չափազանց դժվար է, քանի որ այդ դեպքերում վճարումն իրականացվում է տասնյակ էլեկտրոնային դրամապանակներով եւ հաճախ հետքը կորսվում է մնացած գործաքների մեջ։