Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ․ վարչապետ

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության՝ այս տարվա վերջին նիստը սկսեց ամփոփիչ տվյալներ ներկայացնելով։

«Պետք է արձանագրենք, որ տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ, և երեկ ազգային վիճակագրւթյան կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները, և պետք է արձանագրել, որ նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար, մասնավորապես` տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ ունենք։ Ընդ որում, շատ կարևոր է, որ ապրանքների արտահանման աճ ունենք 25.7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.6 տոկոսով, շինարարությունը՝ 4.8 տոկոսով։ Սրանք նոյեմբերի ցուցանիշներն էին։ Այս տասնմեկ ամսվա արդյունքներով` տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է, արդյունաբերրության աճը՝ 9.3 տոկոս, իսկ արտահանման աճը՝ 9 տոկոս»,-ասաց վարչապետը՝ նկատելով, որ սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են։

Ըստ նրա՝ այս ցուցանիշներն ի վերջո արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել են իրենց տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է։

Այնուհետև, իր հերթին, հավելյալ ցուցաnիշներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որը հերթական վիճակագրական տվյալները ներկայացրեց հիմնականում արտահանման աճի վերաբերյալ։