Ուկրաինայում խաղատնային բիզնեսը օրինականացվեց

Ուկրաինայում խաղատնային բիզնեսը օրինականացվեց

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեց այն օրենքը, որով օրինականացվում է խաղատնային բիզնեսը Ուկրաինայում։ Այս մասին գրում է Gazeta.Ru-ն։ Ավելի վաղ, իշխանությունները հայտարարել էին, որ խաղատնային բիզնեսի օրինականացումը հավելյալ մոտ կես միլիարդ դոլարի եկամուտ կբերի երկրին եւ թույլ կտա, որպեսզի ոլորտը զարգանա մինչեւ ՀՆԱ 1 տոկոսի մակարդակին։ Նոր օրենքի համաձայն, խաղատները կարող են գտնվել միայն հյուրանոցներում, իսկ խաղասարքերը պետք է լինեն հատուկ սերտիֆիկացված եւ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Մոլախաղերի կազմակերպիչները պետք է լինեն միայն այն իրավաբանական անձինք, որոնք Ուկրաինայի ռեզիդենտ են։ Օրենքը սահմանում է նաեւ շրջանառության եւ խաղատնային բիզնեսում ներգրավվածների մոնիթորինգ հարկային ծառայության կողմից։ Խաղատուն կարող են այցելել 21 տարեկանից սկած միայն։ Օրենքը սահմանում է նաեւ օրինախախտումների հետ կապված պատասխանատվությունը։