Նորմալ երկրում նրանով կզբաղվեին կա՛մ ԱԱԾ-ն, կա՛մ հոգեբույժները…

Նորմալ երկրում նրանով կզբաղվեին կա՛մ ԱԱԾ-ն, կա՛մ հոգեբույժները…

Հանրային ռադիոյի եթերում Նիկոլ Փաշինյանի ելույթը դժվար է հարցազրույց համարել: Այն ավելի շատ հոգեբանական թերապիա էր՝ դիմացինին, տվյալ դեպքում՝ հայ ժողովրդին վախի ու խուճապի մեջ գցելու նպատակով: Հոգաբանական տեխնոլոգիա է. մարդուն նախ պետք է հաղթես հոգով, պետք է կարողանաս նրան գցես  վախի ազդեցության տակ, որպեսզի  հետը վարվես այնպես, ինչպես ցանկանաս: Դրա համար Փաշինյանը գործի էր դրել իր լեզվամտածողության բոլոր հնարները, դիմեց պատկերավոր այլաբանությունների. մեր կարմիր շորերը… մեր դեմը՝ դրանից կատաղող ցլերը…: Ու, որպեսզի ցլերը չկատաղեն, պետք է… մերկանալ…հա , ոչ ավել, ոչ պակաս մերկանալ…մինչեւ վերջ…Սա նման է այն իրավիճակին, որ տան տղամարդը չի կարողանում իր կնոջը, աղջիկներին պաշտպանել հարեւանի թմրամոլ ու հանցագործ տղամարդուց, եւ նրանց խորհուրդ է տալիս, որպեսզի այդ վատ հարեւանը իրենց հետ «վատ» չվարվի, պետք է պարզապես…թուլանան…  

«Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի: Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»,-ասաց Փաշինյանը, ուղղակի մանիպուլացնելով հասարակությանը. Հայաստանը երբեք աշխահին այնպիսի մեսիջ չի հղել, թե մենք մեր բանակը հզորացնում ենք, որպեսզի վերականգնենք պատմական արդարությունը: Սա, պարզապես, բանակը վերջնականապես ջախջախելն արդարացնող հնարք է:

Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը իր հասարակության հետ խոսում է պատերազմի սպառնալիքի լեզվով. Սա չանենք՝ պատերազմ կլինի, նա չանենք, պատերազմ կլինի: Որպես կատաղի ցլեր, բնականաբար հիշատակեց Ադրբեջանին ու Թուրքիային: Ու չգիտես ինչու, որտեղից որտեղ հիշեց, որ ժամանակին Հայաստանի ու Վրաստանի միջեւ էլ են եղել տարածքային անախորժություններ ու ենթադրեց, որ Վրաստանն էլ կարող է ջղայնանալ… «Բայց ինչպես է ընկալում մեր միջավայրն այդ մեր ուղերձներին: Եվ ես էլի եմ ասում՝ մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում: Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում»:

Այս անհեռատես, ոչ դիվանագաիտական ելույթը պայմանավորել միայն Փաշինյանի դիվանագիտական տկարությամբ, պարզամտություն կլինի: Այս իշխանությունը կանխամտածված սրում է հարաբերությունները մեր բոլոր դաշնակիցների, հարեւաննների հետ: Մեդիա արշավ է սկսվել Իրանի նկատմամբ, որը մեր ամենաբնական դաշնակիցն է: Դե Ռուսաստանի հետ քանդուքարափ եղած հարաբերությունների մասին էլ չենք խոսում: Վրաստանն այն երկիրն է, որը մեզանից տարածքային պարտք ու պահանջ չի ներկայացնում, աշխատում է հնարավորինս չեզոք դիրք գրավել: Նույնը՝ մենք: Իսկ Փաշինյանի այս անիմաստ հշատակումը, թե Վրաստանին էլ կարող է դուր չգալ մեր բանակի հզորացումը, զուտ հարաբերությունների բզբզոց է: Փաշինյանն ու իր թիմը իրենց բոլոր քայլերով ամեն ինչ անում են՝ հասնելու Հայաստանի  քաղաքական մեկուսացմանն ու կապիտուլիացիային: Ու պետք է ամեն ինչ անեն., որ այդ ճանապարհին ոչ ոք չխանգարի «կատաղած ցուլին», որը, ի դեպ,  ժամանակին խեղճացած գառի նման սրտնեղում էր, թե կուլիսների ետեւում իրեն ստիպում են ստորագրել…

Հ/Գ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե սա հայրենիքի մնացորդ է, անմեկնաբանելի է…Այս հայտարարությունից հետո համացանցում սկսվեց էլ 18+-ը, էլ անեծքներ տարբեր բարբառներով…Մարդուն «վստահված է» պետություն, հայրենիք, բայց պարզվում է, որ այդ մարդու համար սա հայրենիք չէ, այլ հայրենիքի մնացորդ: Նորմալ երկրում այս հայտարարությունից հետո նրանով կզբաղվեին կամ անվտանգության մարմինները, կամ հոգեբույժները…Բայց…մերն «ուրիշ» է…