Վտանգ չենք տեսել, եթե չենք պատասխանել կրակոցներին

Վտանգ չենք տեսել, եթե չենք պատասխանել կրակոցներին

Մենք մտահոգված ենք ցանկացած կրակոցով, բայց դրանք ոչինչ չասող են: Նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել, բայց չեմ ասի, քանի որ դա կսկսեն շահարկել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանել, նշանակում է,որ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել։ Գյուղերի ուղղությամբ արձանագրված չեն կրակոցի փաստեր։ Մենք չենք ուզում վախեցած երևանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության և անավտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով, այլ կատարվող եւ կատարվելիք աշխատանքներով։ Այն կրակոցները, որոնք հիմա դուք ներկայացնում եք, այն մշտական կրակոցների տրամաբանության մեջ են, որոնք ոչինչ չեն ասում»,- ասել է նա: