Ծանր հանցագործությունների թիվն աճել է 

Ծանր հանցագործությունների թիվն աճել է 

Ռուսաստանի Նգ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտարարել է, որ ՌԴ տարածքում ավելացել է ծանր հանցագործությունների թիվը։ Պատճառը, ըստ նրա, IT-խարդախությունների թվի ավելացումն է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ «Ծանր հանցագործությունների թիվն ավելացել է IT-հանցագործությունների թվի ավելացման պատճառով։ Այդ ոլորտի խարդախությունները, ինչպես գիտեք, դասակարգվում կամ որակավորվում են որպես առավել ծանր հանցագործություններ»,- մանրամասնել է Կոլոկոլցեւը։ 

Նա հավելել է, որ նախարարությունն ունի տվյալներ, որ այդ հանցագործությունների պատվիրատուները գտնվում են Ուկրաինայում։ Այնտեղ, ըստ նրա, գտնվում են ինչ որ կենտրոններ, որոնք զբաղվում են ՌԴ քաղաքացիներին հեռախոսազանգերով խաբելով։