Գնում եմ․․․

Գնում եմ․․․

Մի հուզիչ գրառում։ Շատերն են այդ հոգեվիճակում։ Թույլտվություն խնդրեցի հեղինակից՝ հրապարակելու իր մտորումները, որովհետև մեր ժողովրդի մեծ մասը իրեն զգում է խաբված, ստորացված․ 

Ան Ռաֆիկի

 Գնում եմ։

Խոստացել էի չգնալ, բայց վարդագույն ակնոցներս վաղուց կոտրվել է, կամ կոտրեցի, չգիտեմ։

Գնում եմ, իմանալով, որ հեշտ չի լինելու, անտանելի դժվար է լինելու, բայց գնում եմ ու որոշումս չեմ փոխելու։

4 տարի առաջ վերադարձա, թողնելով ամեն ինչ, լավ աշխատանք,կարիերա, ու ամենաթանկը` ընտանիք։

Վիճեցի հորս հետ, երբ ասում էր`մի գնա,քար մի գցի ապագայիդ վրա.....

Հիմա գլուկս կախ, ընդհանրապես խոսելու տեղ չունենալով հեռանում եմ,կամ "փախնում եմ"ով ոնց կմտածի։

Փախնում եմ էս կեղտոտ թատրոնից,կեղտոտ մարդկանցից,անհայրենիք հայերից,պայքարել չսիրողներից,"ամեն ինչ մեկ ա"ասողներից,"ոչ մի բան էլ չի փոխվի" ասողներից։

Մինչև վերջ ընկերներիս հետ պայքարեցի,փողոց փակելուց մինչև նիկոլին հայհոյելու համար բաժին հասնել,բայց ի՞նչ,ի՞նչ եղավ... Զզվում եմ,բոլորից եմ զզվում,կեղտոտ քաղաքականությունից,մարդկանց զգացմունքների հետ խաղացող քաղ.գործիչներից,բոլորիիիիից։

Որոշել եմ գնալ,ու մոռանալ ամեն ինչ։

Ես,որ գժի նման սիրում էի(եմ)հայրենիքս, որոշել եմ ամեն ինչ թողնել էս գորշ օրերի մեջ,փորձեմ մի քիչ ապրել։

Օտարության մեջ տարիներ շարունակ ապրել եմ,բայց երբեք էսպես օտար չեմ գնացել ինձ իմ սեփական տանը,իմ հողում։

Որոշել եմ անգամ էլ Ֆեյսբուք չմտնել,ոչինչ չկարդալ,չլսել։

Հարազատներիս էլ արդեն խնդրել եմ,որ երբ խոսեն հետս ոչինչ չպատմեն էստեղից։

Հա,մի դաժան բան էլ կա։

Այսուհետ ինձ որ հարցնեն ինչ ազգ ես,չեմ ասելու հայ եմ,ազգանունս էլ երևի փոխեմ,որ հանգիստ ապրեմ,կամ ձևացնեմ թե հանգիստ եմ,որովհետև էլ ոչինչ առաջվանը չի,ու չի լինելու,գուցե ինչ որ բան փոխվի 40 տարի հետո,50,70....Բայց ՈՉ հիմա։ 2 շաբաթ առաջ այլ կերպ էի մտածում,բայց սխալ էի,հույս պետք է միշտ ունենալ, բայց պետք չի գունավոր ակնոցներ կրել այն ժամանակ,երբ ամենուր խավար ա,երբ հանեցիր, գուցե կուրանաս։

Կոկորդս քերում է, շունչս կտրվում։

Չէ,ձևիստություն չեմ անում,ինձ ճանաչողները գիտեն,թե ինչ սիրով եմ երկիրս սիրում,ու ինչքան ուժեղ պիտի փորձեմ լինել,երբ ինքնաթիռը կկանգնի այլ հողում։

Բայց կամ պիտի տանջվել օտարության մեջ,կամ սեփական տանդ մեջ քեզ տիրական չզգալ,վախենալ երեխաներիդ ապագայի համար,վախենալ ամեն մի ամպրոպի ուժեղ ձայնից, մտածելով,որ թուրքը հասավ քո գյուղ կամ քո քաղաք։

Վախենալ երեխայիդ ուղարկել խանութ,քանի որ խանութից մի քանի կմ այլ կողմ ադրբեջանական անցակետ կա,ու ամեն ինչ հնարավոր է։

Ու ես մեղավոր եմ,մեղավոր ենք բոլորս,որ մի ճիվաղի չկարողացանք վռնդել,սատկացնել,հա մեղավոր ենք բոլորս....

Ու գուցե ես էլ շատերի նման 

օտարանամ,անկեղծ գուցե շատ փորձեմ ստացվի։

Ու գուցե մի տարի հետո էլ չցանկանամ ոտք դնել,հետ գալ,անգամ չկարոտել,գուցե էսպես ավելի հեշտ լինի,քան օրը մի հիվանդություն ձեռք բերել էս ապրումներից։

Իմ գիտակից,ուժեղ ու հրաշք ընկերներ, շնորհակալ եմ ձեր տեսակի համար,ձեր հոգատարության համար,ձեր սիրո համար։

Խնդրում եմ գոնե դուք ուժեղ մնացեք,չեմ ուզում մեղադրեք ինձ,ես պարզապես ուզում էի կիսվել, թեթևանալ։

Ես Ձեզ շատ եմ սիրում,ուզում եմ Ձեզ հետ ամեն ինչ լավ լինի,չնայած նրան,որ գնալուց հետո էլ չեմ մտնելու ՖԲ,բայց էջս չեմ ջնջելու,իմ մտերիմ ընկերուհին կմտնի,եթե կարևոր նորություններ լինի,կգրի։

Ուր էլ լինեմ,աղոթելու եմ Աստծուն,որ նիկոլն ու իր մարդասպան շրջապատը ամենադաժան պատիժը կրեն,ամենա'դաժանն ու սարսափելին։

Ու միակ օրը,որ վստահ ասում են կվերադառնամ,մշտանական կվերադառնամ,ու եթե պետք լինի քարուքանդ եղած երկրումս 0-ից կսկսեմ ամեն ինչ,դա կլինի դրանց վերանալու օրը,հանձինս նախրապետի։

Այս հարցում նիկոլն ինձ հաղթեց,փաստորեն ես այնքան հայրենասեր չեղա.........Իսկ նրա ուզածն էլ հենց սա է։

Փաստորեն ես հանձնվեցի,կներեք։(