Հայտնաբերվել են 1900-ամյա վաղեմության արձանի մնացորդներ

Հայտնաբերվել են 1900-ամյա վաղեմության արձանի մնացորդներ

Թուրք հնագետները, որոնք պեղումներ են իրականացնում Թուրքիայի արեւմուտքում գտնվող Այդըն նահանգի Ալաբանդ քաղաքում, հայտնաբերել են հռոմեական Պուբլիուս էլիուս, Տրայանուս Ադրիանոս կայսեր արձանքի մնացորդները, որոնց տարիքը մոտ 1900 տարեկան է։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet Daily News պարբերականը։

Նշենք, որ պեղումներն Ալաբանդում սկսվել են 2015 թվականին եւ այժմ ընդգրկում է պեղավայրն ավելի քան հինգ հարյուր հեկտար տարածք։ Մասնագետները կարծում են, որ արձանը այդտեղ կանգնեցվել է 120 թվականին, ի պատիվ այդ վայրեր Ադրիանոս կայսեր այցելության։ Արձանի վեց մնացորդներ հայտնաբերվել են այն հատվածում, որտեղ գտնվել է քաղաքի սենատը։ Երբ որ հայտնաբերվեն արձանի պակասող մասերը, այն կվերականգնվի եւ կցուցադրվի տեղի թանգարանում։ Ենթադրաբար արձանն ունի 2,5 մետր բարձրություն։