Մերձավոր Արևելքը անդունդի եզրին է․ Բորել

Մերձավոր Արևելքը անդունդի եզրին է․ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել հակամարտությունը Իսրայելի և Իրանի միջև այն բանից հետո, երբ Թեհրանը հարվածել է Իսրայելի տարածքին:

Այս մասին ԵՄ գլխավոր դիվանագետն ասել է իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Ակնկալում եմ, որ Իսրայելը կպատասխանի Իրանի աննախադեպ օդային հարձակմանը, սակայն հույս ունեմ, որ դա չի հանգեցնի հետագա էսկալացիայի։ Մենք կանգնած ենք անդունդի եզրին, և պետք է հեռանանք դրանից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և գործի դնենք մեքենայի հետընթացի ռեժիմը», - ասել է Բորելը։

Նրա խոսքով, Իսրայելի աջակողմյան կառավարական կոալիցիայում «խորը պառակտում» է նկատվում կոշտ գծի կողմնակիցների, ովքեր ցանկանում են վրեժխնդիր լինել, և «ավելի չափավոր և խելամիտ» խմբակցության միջև:

«Բոլորին ձեռնտու է, որ Իրանը չդառնա միջուկային պետություն, և որ Մերձավոր Արևելքում խաղաղություն լինի»,- ասել է նա։