Հենրիկ Նավասարդյանը նոր զբաղմունք է գտել քաղաքապետարանից դուրս գալուց հետո

Հենրիկ Նավասարդյանը նոր զբաղմունք է գտել քաղաքապետարանից դուրս գալուց հետո

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրան ժամանակավոր փոխարինում է Էդգար Գալստյանը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Նավասարդյանն ասաց, որ աշխատանքից ազատվելու պատճառն այն է, եղել, որ արդեն կենսաթոշակառու է․ «Ես կենսաթոշակառու եմ․․․ աշխատելու հետ կապված այլ պլաններ ունեմ, եւ զբաղմունք ունեմ»։

Խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ խոսել աշխատանքից, նշեց՝ հեշտ էր նրա հետ աշխատելը․ «Դուրս գալիս մոտ 1 ժամ խոսել ենք, զրուցել ենք, երկուշաբթի օրվանից էլ բաժանվել ենք»։

Հիշեցնենք, որ Հ. Նավասարդյանը քաղաքապետարանի հնաբնակներից էր․ նա քաղաքապետարանում աշխատել է 2008թ.-ից։