Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Մխիթարյանին

 Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլից հետո, հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը սոցցանցերում լուսանկար է տեղադրել և շնորհավորել Մխիթարյանին։

«Շնորհավորում եմ եղբայր, փայլուն մեկնարկ էր։ Ես գիտեմ՝ դա դեռ սկիզբն է»,-  նշել է Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության երրորդ տուրի նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ։  «Ռոման» հաղթեց 4-2 հաշվով։