Գնդակահարված նախագահի կինը եւս մահացել է՝ ստացած վիրավորումներից

Գնդակահարված նախագահի կինը եւս մահացել է՝ ստացած վիրավորումներից

Հաիթիի գնդակահարված նախագահ Ժեվենել Մոիզի կինը՝ Մարտինա Մարի Էթյեն Ժոզեֆը, որը զինված հարձակման հետեւանքով ստացել էր վիրավորումներ, նույնպես մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է TeleSur-ը։ Ըստ երկրի վարչապետի պաշտոնակատար Քլոդ Ժոզեֆի, հարձակումն իրականացնող անձանց ինքնությունը պարզված չէ, սակայն նրանցից մի քանիսը խոսել են իսպաներեն։ Նշենք, որ Հաիթիի պաշտոնական լեզուն ֆրանսերենն է եւ հաիթյան կրեոլը։